Տարօրինակ ակտիվություն էր գիշերները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբներում. Դանիել Իոաննիսյան

ԳԳոհար Սարգսյան

Հիմնականում տեղամասերի բացման պրոցեսը բոլոր դիտարկված համայնքներում նորմալ է ընթացել՝ որոշ բացառություններով։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ 

«Սյունիքի մարզի 4 համայնքներում են ընտրություններ՝ Մեղրի, Տեղ, Տաթև և Գորիս։ Ամենահանգիստը Մեղրին է։ Տաթև համայնքում ընդհանուր առմամբ նորմալ է, բայց Տաթևի Շինուհայր գյուղում որոշակի խնդիրներ են եղել, առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովի անհատական կնիքները չեն եղել, դրա պատճառով քվեարկությունն ուշացումով է սկսվել»,- ասաց Իոաննիսյանը։

Խոսելով Գորիսում իրավիճակի մասին, բանախոսը նշեց հետևյալը.

«Գորիսում ամենաաչք ծակող խախտումը, որը քաղաք մտած ցանկացած մարդ, որը ընտրական օրենսդրության կարգավորումներին տիրապետում է, աչք է ծակում, պաստառներն են, որոնք օրենքի խախտմաբ են փակցված»:

Նրա խոսքով՝ ավելի շատ են «Առուշ Առուշանյան» դաշինքի փակցրած պաստառները։

«Գորիսում նաև շատ տարօրինակ ակտիվություն էր դիտվում գիշերները շտաբներում, ակնհայտորեն գիշերվա ժամը 12.00-ին, 01.00-ին դժվար թե շտաբներում քարոզարշավ իրականացվի։ Խոսքը հիմնականում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբների մասին է»,- հավելեց Իոաննիսյանը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում