Գյումրիում մեկնարկել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները

ՔՔրիստինա Մկրտչյան

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկեց վերակառուցվող բակում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց՝ ծրագիրը Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամ - Կառավարություն և համայնք եռանկյունու հետաքրքիր գործակցության արդյունք է։

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հիմնադրամով 900 մլն դրամի աշխատանքներ կարվեն, 7,2 հա քաղաքը հատկացրել է այգու համար:

Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար է, ներառյալ Ազնավուր հիմնադրամի և Հայ օգնության միության ներդրումները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այգու հարակից տարածքում ապրող տնակատերերի բնակարանային խնդիրը լուծել։

Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամի ներդրումը 3,2 մլն դրամ է, 300 հազար եվրո ներդրել է GIZ-ը՝ Եվրոպական միության հետ։ Պետության ներդրումը 1,6 մլն դոլար է։

Ռուբեն Վարդանյան (Քաղաքաշինության և զբոսաշրջության բարեգործական հիմնադրամի համահիմնադիր) - Մեծ աշխատանք է արվել: Սա ձեր այգին է, այգու ոգին դուք եք տալու: 

Վարդանյանը ծրագիրը որակեց ծանր՝ հետաքրքիր համագործակցությամբ ու դժվար համակարգմամբ: Կարևորը, ըստ նրա, մեծ պրոյեկտի իրագործման արդյունքում այս վայրը կդառնա Գյումրիում բոլորի ամենասիրելի անկյուններից մեկը։

Հիմնարկեքի արարողությանը մասնակցեց նաև Բարեկամության զբոսայգու նախկին տնօրենի դուստրը:

Միջոցառումն ավարտվեց այգու տարածքում շրջայցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում