Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ: Այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Անկասկած, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սա բխում է  մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է:

«Սա կարող եք տեսնել ՀՀ կառավարության ծրագրում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում