Հայտնի են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի լավագույնները

ՔՔրիստինե Ոսկանյան

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակից փուլի վերջին օրն է: Մասնակիցները պատրաստվում են գաղափարները ներկայացնել ժյուրիին:

Լավագույն գաղափարների ընտրության հարցով զբաղվում է փորձագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված է 3 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանից ու Բելառուսից: Երիտասարդները հայտերը ներկայացնելու համար ունեն 3-5 րոպե:

Գայանեն ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող է: Լաբորատոր փորձարկումների արդյունքում տարբեր ամինաթթուներ պարունակող նոր նյութերի մի ամբողջ դաս են ստացել, դրանցից մի քանիսը կարող են կիրառել դեղագործության մեջ՝ որպես վահանաձև գեղձի հորմոնի սինթեզի կարգավորիչներ: Նյութի էֆեկտիվությունն էլ ուսումնասիրել են Բժշկական համալսարանի էնդոկրինոլոգների հետ:

Միջոցառմանը Բելառուսը միանգամից երկու տաղավարով է ներկայացել: Մասնագիտությամբ ինժեներ-Ֆիզիկ Իլյան սենսորներով կառավարվող նոր սարք է ստեղծել, որն իմպուլսների միջոցով է տեղաշարժվում, ձեռքի շարժումով:

Մրցույթին ԱՊՀ երկրներից 50 հայտ է ներկայացվել, որոնցից 6-ը՝ Հայաստանից: Գնահատելիս մի կարևոր փաստ են հաշվի առել:

Աննա Մկրտչյան, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի ժուրիի անդամ - Հիմնականում՝ նորություն, նորարարություն, և ինչպես այդ հայտը կծառայի ընդհանուր ԱՊՀ երկրներին:

Ժյուրին բոլոր հայտերը մեկառմեկ լսեց, քննարկեց ու 12 անվանակարգում հրապարակեց 12 հաղթողի անուն: Գլխավոր մրցանակներից երկուսը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցիչներին:

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլն ավարտվեց, մասնակիցներն օրվա ընթացքում կբացահայտեն Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն ու կվերադառնան իրենց հայրենիք: Իսկ հաջորդ տարի մրցույթի հյուրընկալ երկիրը Բելառուսն է լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում