Հանրային տրանսպորտի երթևեկը՝ տեսչական մարմինների խոշորացույցի տակ

ՀՀայկ Նավասարդյան

Մեկ ժամում 87 մշտադիտարկում, 11 արձանագրություն: Վաղ առավոտից Նորքից կենտրոն ու հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտի երթևեկը խոշորացույցի տակ է: Տեսչական մարմինները պարեկային ոստիկանության հետ ստուգում են՝ ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:

Նարեկ Կարապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության բաժնի պետ) - Վարորդը դիմակ չէր կրում, ինչպես նաև ախտահանիչ միջոցը բացակայում էր: Քաղաքացիների մասով մեր զգուշացումից հետո դրեցին: Կկազմվի վարչական իրավախախտման մասին արձանագրություն՝ նախազգուշացումից մինչև տուգանք:

Որ գործը տուգանքի չհասնի, տեսչական մարմինները զգուշացնում են՝ հետևել հակահամաճարակային կանոններին, սոցիալական պատասխանատվությամբ կանխել վարակի տարածումը:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժանմունքի տրանսպորտային անվտանգության փորձագետ) - Վերջին օրերին խստացված ռեժիմի ենք անցել: Արձանագրություն է կազմվում քաղաքացիների վրա: Հասարակական տրանսպորտում, եթե վարորդը դիմակ չի կրում, տուգանվում է տրանսպորտային կազմակերպությունը՝ առաջին անգամ նախազգուշացումից մինչև 300.000 դրամի չափով, երկրորդ անգամ նույն կազմակերպությունը՝ 150-500.000-ի չափով: Վարչական վարույթը իրականացնում է ԱԱՏՄ-ի կողմից, որոշվում է տուգանքի չափը:

Տրանսպորտում դիմակ չկրող քաղաքացիներին ոստիկանները դիմակ են բաժանում, հորդորում մտածել առողջության մասին ու նաև չտուգանվել:

Վերգետնյա տրանսպորտի պատկերին հակառակ՝ հակառակ պատկերն է ստորգետնյա տրանսպորտի՝ մետրոյի դեպքում, հավաստիացնում է ստուգայցին հետևող տրանսպորտային անվտանգության փորձագետը:

Գոռ Հարությունյան - Մետրոպոլիտենում մշտադիտարկումը ցույց է տվել, պատկերը ավելի լավ է: Ոստիկանությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում, ու քաղաքացիները հիմնականում դիմակ են կրում:

Ստուգայցերը շարունակվում են: Վերջին մեկ ամսում 2850 մշտադիտարկման արդյունքում 367 արձանագրություն է կազմվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում