Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Դժբախտ պատահար՝ Երևանում. կառուցատարրի փլուզման պատճառով 9-ամյա երեխա է մահացել

ԼԼիլիթ Գասպարյան

Դժբախտ պատահար՝ Երևանում: Երկաթբետոնե կառուցատարրը շրջվել է 9-ամյա երեխայի վրա և մահվան պատճառ դարձել: Փոքրիկի դին հայտնաբերվել է նրան մի քանի ժամ փնտրելուց հետո:

Դեպքը տեղի է ունեցել Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ամայի տարածքում, որտեղ տարիներ ի վեր կուտակված են բետոնե մեծ ու փոքր սալիկներ: Տարածքի բնակիչները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, բայց պատմեցին, որ երեխաները հաճախ են այնտեղ խաղում: Շատերն էլ ավտոտնակների հետևում թաքնված այդ վայրի մասին միայն ողբերգական դեպքից հետո են իմացել: Թե ում է պատկանում կյանքի համար վտանգավոր կառուցատարրերով բեռնված հողատարածքը, բնակիչներն ասացին՝ չգիտեն:

Երևանի քաղաքապետարանից կատարվածի վերաբերյալ միայն հայտնեցին, որ տարածքը մասնավոր է, և այնտեղ արդիական շինաշխատանքների թույլտվություն չկա:

Թե վտանգավոր կոնստրուկցիաներով կամ կիսատ-պռատ շինություններով բեռնված քանի տարածք կա Երևանում, «Լուրերին» պարզել չհաջողվեց: Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն նույնպես նման վիճակագրության չեն տիրապետում:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, Կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը նշում է.

Ռուզան Ադամյան, Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ - Կարծում եմ՝ այսօրվա դեպքի հետ կապված ճիշտ կլիներ ԱԻՆ-ն իր դիրքորոշումը տար ու հատկապես Երևանի քաղաքապետարանը, որովհետև իր վարչական շրջաններից մեկում է դա տեղի ունեցել, որ չպետք է տեղի ունենար:

Ադամյանի պնդմամբ՝ ողբերգության վայր դարձած տարածքը պետք է մաքրեր ու կարգի բերեր Երևանի քաղաքապետարանը՝ անկախ այն բանից, թե ով է սեփականատերը:

9-ամյա տղայի մահվան փաստի վերաբերյալ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 23:00-ին հայրը հաղորդում է տվել, որ որդին նույն օրը՝ ժամը 17:00-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում բետոնե փլված քարի տակ հայտնաբերվել է տղայի դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում