Հունվարից մինչև օրս ՍԱՏՄ-ն 17000 ստուգայց է իրականացրել

ՀՀովհաննես Վարդանյան

ՍԱՏՄ-ն շարունակում է խոշորացույցի տակ պահել մեծ և փոքր առևտրի կենտրոնները, հանրային սննդի կետերը: Տեսուչները Նոր Նորքում մի քանի ժամ ստուգեցին խանութներն ու սուպերմարկետները: Տնտեսվարողների մոտ հակահամաճարակային խախտումներ չարձանագրեցին, մինչդեռ հաճախորդների՝ դիմակ չկրելը մեծ խնդիր է.

Վան Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի գլխավոր տեսուչ) Հիմնական խախտումները հաճախորդների կողմից են իրականացվում: Փակ տարածքներում հաճախորդները առևտրի կետերում հիմնականում չեն կրում դիմակներ:

«Մենք խախտումը հայտնաբերելիս կազմում ենք արձանագրություն, որի համար պատասխանատվություն է կրում խանութի տնօրինությունը: Իսկ խանութը պարտավոր է վերահսկել ամբողջ գործընթացը»,- հիշեցնում են տեսչականից:

Գրանցամատյանների լրացում, ախտահանիչ միջոցների առկայություն. ՍԱՏՄ տեսուչները ստուգում են կետ առ կետ՝ արձանագրում թե՛ թերությունները, թե՛ ստուգման դրական արդյունքները: Աշխատողներն արդեն սովորել են հաճախորդին դիմակ կրել պարտադրելու ձևը:

Վան Աղաջանյան - Հենց մուտքի մոտ կանգնում, զգուշացնում են, որ անպայման դիմակով մտնեն, իսկ եթե մենք տեսնում ենք, որ իրենք իջեցրել են, մենք ուղղակի չենք սպասարկում իրենց: 

Լինում են դեպքեր, երբ հաճախորդը դժգոհում ու հեռանում է:

«Այլ տարբերակ չկա»,- ասում է սուպերմարկետի մենեջերն ու հավելում՝ հակառակ դեպքում իրենք կհայտնվեն սև ցուցակում ու կտուգանվեն.

Սուսաննա Օհանյան (սուպերմարկետի մենեջեր) - Համոզում, բացատրում ենք, որ դա կարևոր է. պարտադիր է դիմակ կրելը, բայց լինում են դեպքեր, որ չեն համաձայնում մեր առաջարկի հետ, իրենք առաջացնում են տարաձայնություններ հաճախորդի և աշխատողների միջև:

Տեսուչներն առաջին անգամ նախազգուշացնում, երկրորդ անգամ թերություններ հայտնաբերելու դեպքում վարչական տույժի են ենթարկում տնտեսվարողին: Տեսչականից արձանագրում են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խախտումները նվազել են, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան՝ ասում է ՍԱՏՄ-ի Երևանի Կենտրոնի գլխավոր տեսուչը:

Վան Աղաջանյան - Տնտեսվարողները մեծ մասամբ լսում են, երկրորդ խախտման պարագայում ենթարկվելու են վարչական տուգանքի, երկրորդ այցի ժամանակ շտկած են լինում: 

Վան Աղաջանյանի խոսքով՝ խախտումների գերակշիռ մասը մեծածախ վաճառքի կետերում է: Հունվարից մինչ օրս ՍԱՏՄ-ն 17000 ստուգայց է իրականացրել, կազմել 250 արձանագրություն, որից 11-ը եղել են կրկնակի խախտումների դեպքեր, հետևաբար տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, ընդհանուր առմամբ վճարելով 1 700 000 դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում