Մոտ օրերս հարցը կկարգավորվի. Գնել Սանոսյանը՝ Լարսի անցակետում կուտակումների մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է Լարսի անցակետում կուտակումների մասին:

«Իսկապես նման խնդիր կա: Ռուսական կողմի գործընկերները Լարսի անցակետի իրենց հատվածում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը, նախնական տեղեկատվության համաձայն, կշարունակվի մինչև 2022 թվականի դեկտեմբերը:

Բայց որպեսզի խնդիրը կարգավորվի, և նման խնդիրներ չառաջանան, դեռևս սեպտեմբերի 18-ին ՌԴ կառավարությունն ընդունել է որոշում, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ին: Երկու առանձին կետեր են հատկացվելու մոտակայքում, որպեսզի փոխարինող հատվածներ լինեն և կարողանան այդ հատվածներում նույնպես մաքսային որոշակի ծառայություններ մատուցել: Այսինքն՝ մոտ օրերս կկարգավորվի այդ խնդիրը: Այն լայնածավալ շինաշխատանքները, որ սկսվել են, դրա արդյունքում այժմ օրը 300 բեռնատար թողունակության մաքսային կետը մինչև 3000 բեռնատար թողունակություն կունենա»,- ասաց Սանոսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում