Ֆեյսբուքի պատմության ընթացքում ամենախոշոր խափանումը տևեց մոտ 6 ժամ

ԱԱննա Ավետիսյան

Ֆեյսբուքի պատմության ընթացքում ամենախոշոր խափանումը տևեց մոտ 6 ժամ: Դրա հետևանքով հոկտեմբերի 4-ի երեկոյան 2.5 մլրդ օգտատեր չկարոցավ մուտք գործել Ֆեյսբուք սոցիալական ցանց՝ մոտ 2 միլիոնը Հայաստանից:

Արթուր Պապյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ - Հայաստանում առաջին ահազանգերը մոտ 19:30-ից էին սկսվում և, որքան հասկանում եմ, գիշերը 2:30-ից հետո սկսվեց ինչ-որ բաներ վերականգնվել:

Ժամեր տևած խափանման ընթացքում քննարկվեցին հավանական վարկածները, հերքվեց այն պնդումները, թե հավելվածը հաքերային հարձակման է ենթարկվել: Ֆեյսբուքին զուգահեռ՝ խափանվել էր նաև փոխկապակցված հարթակների՝ Ինստագրամի, Վոթսափի, Մեսինջերի աշխատանքը: Իրենց գործունեությունն անխափան շարունակում էին Թվիթերն ու Տելեգրամը: Ֆեյսբուքի ղեկավարությունն անգամ խնդրի մասին տեղեկացրեց Թվիթերի միջոցով:

Արթուր Պապյան - Երբ Ֆեյսբուքն անհասանելի դարձավ, մարդիկ սկսեցին այլ տեղեր գնալ, առաջին հերթին՝ բոլորը գնում էին Թվիթեր: Շատ սրամիտ գրառում էր արել Թվիթերը, անգլերենով գրել էին՝ տառացիորեն բոլորիդ ողջունում ենք:

Ավելի ուշ Ֆեյսբուքը տեղեկացրեց՝ խնդիրը տեխնիկական էր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն արձանագրում է՝ խափանումը ցույց տվեց, որ ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը պատրաստ չէ ապրել առանց Ֆեսյբուքի:

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ - Ֆեյսբուքից կախվածությունն այնքան մեծ է ու դա իր քաղաքականությունն է՝ այնպես անել, որ բոլոր ծառայությունները մտնեն մեկ զամբյուղի մեջ: Դա շատ մեծ խնդիր է ու պետք է այնպես անել, որ այդ մենաշնորհի տակ չմնաս:

Սոցիալական հարթակների օգտատերերն առանց Ֆեյսբուքի 6 ժամը տարբեր կերպ են անցկացրել:

Տեղեկատվական անվտանգության փորձագետները հիշում են՝ Ֆեյսբուքի աշխատանքը դադարել է նաև 2008 և 2019 թվականներին, սակայն այս անգամ խափանումն ամենամեծ վնասն է հասցրել ընկերությանն ու օգտատերերին: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 6 ժամում կորցրել է շուրջ 6.5 մլրդ դոլար:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում