Հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը. Լիտվայի վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

«Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս են փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հաճելի է լսել, որ եղել են դրական փոփոխություններ: ՀՀ վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ Եվրամիության մակարդակով:

Մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, որոնք ի սրտե և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին, ուստի ես հավատացած եմ ու համոզված եմ, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին, նաև պրակտիկ խորհուրդներով և լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում