Երևանը ծափահարություններով հրաժեշտ է տվել վաստակավոր արտիստ Հայկոյին

ԼԼիլիթ Հարությունյան

Երևանն այսօր վերջին հրաժեշտն է տվել Հայկոյին: Վաստակավոր արտիստի հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նրա գործընկերները, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ, նրա երկրպագուները: Արամ Խաչատրյան համերգասրահից արտիստին իր երգերի հնչյունների ներքո ու վերջին անգամ ծափահարություններով ճանապարհել են Վերև՝ ինչպես վերնագրված է Հայկոյի սիրված երգերից մեկը: Արտիստի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում:

Հրաչյա Քեշիշյան (ռեժիսոր, պրոդյուսեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ) - Մենք բոլորս պետք է դեռ փորձենք ապրել առանց Հայկոյի. բոլորիս կյանքում նա մեծ դեր ուներ՝ ոչ միայն որպես երաժիշտ, որպես ընկեր... Պետք է փորձենք ապրել, փորձել համակարգել էդ կյանքն առանց Հայկոյի:

Արսեն Սաֆարյան (երգիչ) - Վերջին անգամ մեր տանն ենք հանդիպել մոտավորապես մեկ ամիս առաջ: Շատ լավ օր ենք ունեցել: Ինձ համար մեր երգարվեստի հենասյուներից մեկը գնաց, տաղանդավոր հեղինակ-կատարող, որն իսկապես հիանալի կատարումներ է թողել մեզ:

Գրիշա Աղախանյան (հաղորդավար, պրոդյուսեր, դերասան) - Տաղանդի մասին բոլորը գիտեն: Համեստ... Ես շատ կուզենայի, որ մարդիկ Հայկոյի համեստության կեսն ունենան: Ու մի բան էլ որ ասում էիր, ամաչում էր...

Արամե (Հայաստանի վաստակավոր արտիստ) - Ինձ թվում է՝ ամենաանտարբեր մարդն անգամ մի քիչ անհանգիստ է. իրեն էս կարգավիճակը չի սազում: Աստված էդպես որոշեց... Իսկ ով որ շարունակում է արարել, թող շատ հայրենասիրական ու սիրո երգեր լինեն, որ մենք մեր երկրին կպած լինենք, ինչպես որ Հայկոն էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում