Ոստիկանները բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու թմրամիջոց են հայտնաբերել

ԱԱրսեն Մկրտչյան

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։

Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերեցին Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում