Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

ՎՎարդուհի Բալյան
Հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր՝ տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարեկան 700 տարեցի մշտական աջակցություն է տրամադրում: Նրանք ստանում են սնունդ և հիգիենիկ պարագաներ, հոգեբանական աջակցություն և օգտվում տնային խնամքի ծառայությունից։
 
Քովիդ-19 համավարակի ընթացքում միայնակ տարեցները եղել են ՀԿԽԸ հիմնական թիրախային խմբերից: Համավարակի սկզբից ի վեր Հանրապետության ամբողջ տարածքում մոտ 20 000 միայնակ տարեց աջակցություն է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությանից:
 
ՀԿԽԸ-ն տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող խմբի անդամ է։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում