Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մեր նպատակադրումները, որ արտահայտված են 2022 թվականի բյուջեում, հավակնոտ են և իրատեսական. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ կառավարության նիստում քննարկվում է 2022 թ. պետական բյուջեի նախագիծը: Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ասօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև, դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: 

«2021-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը, և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագան նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրինք ՀՀ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում ՀՀ խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022 թվականի բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական: Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ Կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը շեշտեց, որ առաջին հերթին կարևորվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը:

«Ամենակարևորը պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և հետևաբար Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը: Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և դրան ուղղված Կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում