Գուգարքի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

ԱԱրման Գալոյան

Սեպտեմբերի 21-ի գիշերը ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները Գուգարք համայնքի տարածքում, ապօրինի որս կատարելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։

Մեքենայում հայտնաբերվել են նապաստակ, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ։

Պարզվել է՝ 35-ամյա տղամարդը նշված հրացանով նապաստակը որսացել էր Քարաբերդ գյուղ տանող ճանապարհին։ Նա զենք պահելու, կրելու, ինչպես և որս անելու թույլտվություն չուներ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հրացանն ու որսը առգրավվել են։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում