Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների բավականին արագ աճող ցուցանիշներ կան: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված աշխատանքային հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեկ իրականացվել է 9924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377.405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 244.304 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 133.031 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Հայաստանում հապաղել պատվաստումային գործընթացը:

«Ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի հետևանքով մարդկանց մեջ սերմանվել է իռացիոնալ վերաբերմունք, հակագիտական նյութերի անընդհատ հոսք եղավ դեպի լրատվական դաշտ, որը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանրության շրջանում: 4-5 ամիսների ընթացքում մենք փորձեցինք հետ պտտել հակաքարոզչության անիվը, և, կարծում եմ, արդեն բավականին լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ մարդը կիրառում է իրեն հասանելի բոլոր միջոցները՝ պայքարելու, կանխարգելելու հիվանդությունը և ճիշտ գնահատելու տվյալ դեղամիջոցի, պատվաստանյութի ներկայացվող ռիսկը և հիվանդացության ռիսկը:

«Քովիդի դեմ ընդունվող դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են մեզ 100 տոկոս առողջացում. թվերը ցույց են տալիս, որ ոչ: Ցավոք սրտի, վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր և 2 տոկոսը մահանում են:

Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք: Իհարկե, ոչ»,- նշեց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում