Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով:

«Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը: Առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: Օրենքի նախագիծը, որը Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք»,- ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց:

«Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան խոշորացված համայնքների օրինակներն ուսումնասիրելով՝ ակնհայտ է, որ խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները»,- նշեց Ղալումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում