Հակահամաճարակային կանոնները չպահպանելը կբերի տուգանքների. ԱԱՏՄ զգուշացումը

ՎՎահե Կոստանդյան

Իրազեկման թերթիկներ, ախտահանման ռեժիմների պահպանում, ջերմաչափում. տնտեսվարողներին վերաբերող՝ առողջապահության նախարարի 17-րդ հրամանի պահանջները շատ չեն: Գործատուներն ընդամենը պետք է հետևողական լինեն, ստուգայցերի ժամանակ համոզվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները:

Նելլի Աբրահամյան (ԱԱՏՄ - Երևանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ) - Դա դիմակների կրումն է, սոցիալական հեռավորության պահպանումն է, ախտահանման ռեժիմի պահպանումն է և մի շարք այլ հարցեր:

Սվետլանա Հովհաննիսյան (ԱԱՏՄ Գավառի բաժնի պետ) - Յուրաքանչյուր տնտեսվարողի, եթե ասում ենք՝ ձեզ քանի րոպե է պետք ամեն ինչը վերացնելու, ասում են՝ հինգից տասը րոպե:

Թեև խանութներում ջերմաչափեր կան, սակայն մեր տեսախցիկը ֆիքսեց, որ աշխատողներն ունեն նաև իրենց անձնականը: Խանութի մենեջերը ցույց է տալիս իր ջերմաչափը: Օրվա ընթացքում երկու անգամ ջերմաչափվում են, տվյալները արձանագրում գրանցամատյանում:

Իրինա Հովսեփյան (խանութի մենեջեր) - Դա ձեր անձնակա՞նն է. իմ անձնականն է, յուրաքանչյուրս ունենք մեզ համար: Նաև ունենք խանութում «զապաս»:

Ալկոգելի փոխարեն թունդ ու մաքուր սպիրտ: Խախտում չէ, սակայն տարայի վրա պետք է նշվի հեղուկի անվանումն ու սպիրտի տոկոսը՝ ասում է ԱԱՏՄ տեսուչը:

Տնտեսվարողների խնդիրը եղել և մնում է հաճախորդների՝ դիմակներ չդնելը: Խնդիրն առկա է տրանսպորտում, խանութներում, առավել ևս՝ հյուրանոցներում: Հատկապես հյուրանոցներում դժվար է հյուրին պարտադրել այս կամ այն կանոնին հետևել՝ ասում է հյուրանոցի փոխտնօրենը:

Գագիկ Գրիգորյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար) - Առանց դիմակի՝ այս ժողովուրդը որ էստեղ նստած է, արդեն պահպանված չէ, որ փակ տարածքներում պետք է դիմակ կրեն:

Վիկտորյա Ասլիբեկյան (հյուրանոցի փոխտնօրեն) - Ուղղակի չէս կարող հյուրին ստիպես: Մենք մեր անձնակազմով բոլորս դնում ենք:

Անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ հորդորում են տեսչական մարմնի պատասխանատուները, այլապես արձանագրված խախտումներով տույժ-տուգանքներն անխուսափելի են լինելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում