Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել

ՆՆարեկ Սահակյան

Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրեցին ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունը անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում:

Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:

Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական և տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա:
Ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները` Հայաստանի և Եվրոպոլի միջև:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով:

Նշենք, որ Եվրոպոլը հանդիսանում է Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալություն: Գրասենյակը գտնվում է Հաագայում։ Եվրոպոլը աջակցում է ԵՄ 27 անդամ երկրների` ահաբեկչության, կիբեռհանցավորության ու հանցավորության և կազմակերպված հանցավորության այլ ծանր ձևերի դեմ պայքարում: Եվրոպոլն աշխատում է նաև ԵՄ ոչ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի նպատակն է աջակցել ԵՄ անդամ երկրներին և Հայաստանի Հանրապետությանը՝ երկու և ավելի անդամ պետություններ ընդգրկող ծանր հանցագործությունների կանխարգելման գործում և դրանց դեմ պայքարում, ինչպես և ահաբեկչության ու հանցավորության այնպիսի տեսակների դեմ պայքարում, որոնք վերաբերում են Եվրոպական միության կողմից իրականացվող քաղաքականությամբ սահմանված ընդհանուր շահերին, մասնավորապես՝ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման միջոցով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում