Զոհված զինծառայողների ծնողներին կառավարությունում ներկայացվել է սեպտեմբերի 21-ի միջոցառման ծրագիրը

ՄՄարիա Գաբրիելյան

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը կառավարությունում հանդիպել է սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառման դեմ բողոքող զոհված զինծառայողների ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում նրանց է ներկայացվել միջոցառման ծրագիրը:

Էլիզա Շահնազարյան (զոհված զինծառայող Էդգար Բաղումյանի մայրը) - Դա միջոցառում ա լինելու, ոչ թե տոնակատարություն կամ տոնախմբություն, ինչ որ ասվում էր, դա լինելու ա ուղղակի հուշ-երեկո:

Նազելի Տերտերյան (Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը) - Որոշակիորեն բավարարված ենք ներկայացված ծրագրով, չունենք այլևս թյուրըմբռնում, թե ինչպիսի ծրագիր պետք է լինի, ինչ երգերի ու կատարումների ուղեկցությամբ է լինելու միջոցառումը: Դրանք համապատասխանում էին մեր այսօրվա, ցավոք, հոգեվիճակին և երկրում տիրող իրավիճակին:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում