Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Երևանի ավագանին հավանություն տվեց վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցնելու ծրագրին

ԱԱրման Գալոյան

Երևանի ավագանին այսօրվա նիստին հավանության արժանացրեց մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը։

«Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացություններ են տրվել Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (հանրակացարան), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (սպորտային մասնաշենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/1, Վարդաշեն 6-րդ փողոց հ. 68ա, Վարդաշեն փողոց հ. 66/1 հանրակացարանային և Ե.Կողբացու հ. 41, Շիրակի հ. 60, Արզումանյան հ. 10, Արզումանյան հ. 12 (թվով 2 մուտք), Արզումանյան հ. 17/3 (3-րդ մուտք) և Ֆուչիկի հ.23 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերին: Գործող օրենսդրության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը։ Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Վերը նշված հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան»,- տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը։

Նրա խոսքով՝ այժմ միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ: Հաշվարկներն իրականացվել են 1 քմ-ի համար միջինացված շուկայական արժեքով՝ 250 մլն դրամի հաշվարկով:

Որոշումն ընդունվեց 39 կողմ ձայներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում