«Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա

ՎՎահե Կոստանդյան

Մեկ ամսից Սևան ազգային պարկում ջրածածկ հատվածներում հայտնված ապօրինի շինությունների ապամոնտաժում կվերսկսվի: «Սևան» ազգային պարկ ընկերությունը այդ աշխատանքներն իրականացնելու է սեփական տեխնիկայով:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Չորս հատուկ տեխնիկայի ձեռքբերում ենք իրականացրել, և «Սևան» ազգային պարկը արդեն մեկ ամսից կունենա չորս համալրված տեխնիկայով հատուկ ավտոպարկ:

Վարորդներ, մեխանիզատորներ, աշխատողներ. շենք-շինությունների ապամոնտժման համար ազգային պարկը 12 նոր աշխատատեղ կունենա: Լայնածավալ գործն իրականացնելու համար կապալառու ընկերությունների օգնությանը այլևս չեն դիմի՝ ասում է շրջակա միջավայրի նախարարը: Սևանի առափնյա հատվածներից նախ դուրս կբերվի հողի բերրի շերտը: Միջգերատեսչական հանձնաժողովը գույքագրել է շուրջ 1600 միավոր ապօրինի շենք, կցակառույց, պարիսպ. այս ամենը ենթակա է ապամոնտաժման:

Ռոմանոս Պետրոսյան - Դա մեծապես կնպաստի Սևանա լճի ջրերի որակի բարձրացմանը և էկոհամակարգի վերականգնմանը:

Եվս երկու տեխնիկա պետբյուջեի միջոցներով կգնեն հաջորդ տարի: Սևանի ափամերձ հատվածները կշարունակեն մաքրել նաև ձմռան ամիսներին՝ ասում է նախարարը: Ջրածածակ տարածքներից հողի շերտի դուրսբերումն ավելի հեշտ է անել հենց ցուրտ եղանակին: «Սևան» ազգային պարկի՝ սեփական ավտոպարկ ունենալը տարիներով քննարկվում, սակայն սայլը տեղից չէր շարժվում՝ նկատում է նա:

Ռոմանոս Պետրոսյան - Վերջնարդյունքում կունենանք 6 տեխնիկայով համալրված հատուկ ավտոպարկ, որոնք առանց կապալառուի ներգրավման, առանց մրցույթների, առանց հավելյալ միջոցներ վատնելու՝ կարող ենք, մեր սեփական կարողությունները հզորացնելով, սեփական վերահսկողական գործիքակազմով իրականացնել այդ խնդիրը, ինչը երկար տարիներ մտահոգել է:

Տարեսկզբին ապամոնտաժվել էր մոտ երեք տասնյակ շենք-շինություն: Հաշվարկները ցույց են տվել, որ տեխնիկա վարձակալությամբ Սևանի մաքրման աշխատանքը բավականին թանկ էր արժենում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում