5-րդ ձևաթուղթը՝ պարտադիր. սեպտեմբերի 15-ից ՍԱՏՄ-ն մսի վաճառակետերում ուժեղացնելու է վերահսկողությունը

ՎՎահե Կոստանդյան

Անասնապահ Ղարիբը հաշվել է, եթե ամբողջ ձմեռ ցուլիկը խոտով պահի, օգուտ չի ունենա: Մեկ հակ խոտը 2000 դրամ արժե՝ ասում է անասնապահը: Հիմա ձեռնտու է, որ կենդանուն սպանդանոց հանձնի:

Սպանդանոցային ծառայություն մատուցող Հակոբ Կարապետյանն իր հերթին է հաշվարկներ անում. գնված ցուլիկներն առայժմ չի մորթում, մի քանի ամիս իր ֆերմայում խտացրած կերով պահելուց հետո նոր կմտածի այդ մասին: Թե՛ կենդանու քաշն է ավելանում, թե՛ մսի որակն է փոխվում՝ ասում է Հակոբը:

Խոտի պակասը բերելու է համատարած մորթի՝ ասում է ֆերմերն ու հորդորում կիրառել իր մեթոդը՝ համատարած մորթ չանել:

Սովորաբար աշնանը մորթն ավելանում էր: Երաշտի, խոտ չլինելու պատճառով բակային մորթն է ավելանալու՝ կանխատեսում են սննդի անվտանգության տեսչական մարմնում: ՍԱՏՄ-ն արդեն հայտարարել է՝ սեպտեմբերի կեսից բոլոր խանութներում, սննդի կետերում ուժեղացնելու են հսկողությունը:

Արթուր Շատվորյան, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ - Սեպտեմբերի 15-ից արդեն ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք սպանդանոցային ծագման համար 5 ձևի վերահսկողության նկատմամբ: Ի տարբերություն անցած տարիների, մենք վերահսկելու ենք ինչպես սպանդանոցներում, այնպես էլ հանրային սննդի բոլոր կետերում:

Մսի վաճառքով զբաղվող բոլոր տնտեսվարողները պետք է ունենան 5-րդ ձևաթուղթը, ինչը վկայում է, որ անասունը մորթվել է ոչ թե բակային, այլ սպանդանոցային պայամաններում և անվտանգ է:

Արթուր Շատվորյան - Հիմա հանրապետությունում ունենք 85 սպանդանոց, քանակն ավելի քան բավարար է: Ունենք մի փոքր խնդիր՝ տեղաբաշխվածության հետ կապված, որովհետև սպանդանոցների խտությունը բավականաչափ բաշխված չէ մարզերում: Բայց նաև այդ հարցը մեր վերահսկողության տակ է: Վերջին ամսում ևս 2 սպանդանոց է բացվել և ևս 6 հայտ են ներկայացրել: Այսինքն՝ պրոցեսը չի դադարել:

Մսի վաճառքի միջնորդները դեռ գործում են՝ ասում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը: Բակային մորթի դեմ պայքարում սերտ համագործակցելու են համայնքների ու ոստիկանության ներկայացուցիչների հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում