Մերձավանում բարեկարգվում են դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհները

ՀՀայկուշ Ասլանյան

Դպրոցի ճամփան՝ քարուքանդ փողոցներով, դժվար ու երկար է մերձավանցի երեխաների համար: Իսկ եթե եղանակն անձրևոտ է, փողոցի ցեխը նաև դասարան են տանում:

Եվս մի քանի օր ու երեխաները դպրոց կգնան մաքուր ճանապարհով: Մերձավան հասած սուբվենցիոն ծրագրի շնորհիվ համայնքի գլխավոր ու հարակից մի քանի փողոց նորոգվում և բարեկարգվում է: Ծրագիրի արժեքը 53 մլն դրամ է. 30 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, 70-ը՝ համայնքը: Որակի մասին ճանապարհաշինարարները վստահ են խոսում:

Արզուման Արզումանյան, շինարարական ընկերության գործադիր տնօրեն - Եվրոպական ստանդարտներին համապատասխան չափանիշներ են, այնպիսի գործ ենք անում, որ 15-20 տարվա կյանք ունենա:

Ծրագրում ներառված են դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա և գյուղապետարան տանող ճամփաները: Ամեն տարի այդ փողոցները մասնակի փոսալցրել ու նորոգել են, բայց դա եղել է ժամանակավոր լուծում: Իսկ այս ծրագրով ասֆալտապատելու են փողոցներն ու մայթերը, տեղադրելու են նաև եզրաքարեր:

Արզուման Արզումանյան - Մոտ 5000 քմ ասֆալտապատման աշխատանքներ են, որից 4500-ը հիմնական ասֆալտն է, 500 քմ-ը՝ մայթերի ասֆալտապատումը եզրաքարերով:

Համայնքի ղեկավարությունը տուն առ տուն մտել, բնակիչներին զգուշացրել է՝ ջրագծերի հետ կապված ինչ խնդիր ունեն՝ մինչև ասֆալտապատումը վերացնեն, որ ասֆալտից հետո քանդելու հարց չբարձրացնեն:

Փողոցները բարեկարգելուց և Սարի թաղը գազով ապահովելուց հետո Մերձավանի ղեկավարությունը կփորձի լուծել նաև բազմաբնակարանների կոյատարերի տասնամյակների խնդիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում