Հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը կամ լինի պատվաստված. Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուներին ամիսը 2 անգամ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխան կամ լինեն պատվաստված,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հոկտեմբերի 1-ից անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: Բացառություն են կազմելու այն անձինք, ովքեր պատվաստված են, հղի են և ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար: Հետևանքն աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, և հաջորդիվ՝ տվյալ կազմակերպությունը ևս տույժ-տուգանքներ կկրի չպատվաստվելու համար»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, օրենքների շրջանակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում