Փարիզում կայացավ Ֆրանսիայի հայոց թեմի կազմակերպած հերթական հայկական խոշոր փառատոնը

ՆՆարեկ Սահակյան

Փարիզի 8-րդ շրջանում՝ Ելիսեյան դաշտերի հարևանությամբ է գտնվում Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ժան Գուժոն փողոցը, որտեղ գտնվում է հայկական տաճարը, արդեն չորրորդ տարին է, ինչ հյուրընկալում է հարյուրավոր հայերի և ֆրանսիացիների։ Միավորողը հայկական փառատոնն է, որը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայկական մշակույթը՝ երգը, պարը, ավանդույթները, զարդերը, խորհրդանիշերը և, ինչու չէ, նաև խոհանոցը։

Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան Եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև եկեղեցու երիտասարդաց և տիկնանց միության կազմակերպած փառատոնին մասնակցում էին ֆրանսիացի քաղաքապետեր, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, քաղաքական և հասարակական գործիչներ։

22 տաղավարում ներկայացված է 22 պատմություն՝ Հայաստանից և Արցախից։ Գուրման ֆրանսիացիներն արդեն չորրորդ տարին է իրենց ժամադրության վայրը չեն փոխում, գալիս են Հայկական լեռնաշխարհի խոտաբույսերից թեյ, գինի և Արցախի մաքրամաքուր մեղրը գնելու:

Ֆրանսահայ մոմագործ Սելինը ֆրանսիացի ընկերներին իր ազգը ներկայացնելիս առաջինը նշում է, որ հայերն առաջինն քրիստոնյաններն են: Այս փաստով ոգեշնչված՝ ստեղծել է մոմեր:

Մեծ հետաքրքրության և աջակցության էր արժանի, հատկապես Ալֆորվիլի հայկական մանկապարտեզի կառուցման նախագիծը ներկայացնող տաղավարը։

Տաղավարներով շրջելուց զատ՝ մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու հայկական մեղեդիներ և հայկական պար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում