Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Տավուշցի երիտասարդ ֆերմերը

ՄՄայա Խաչատրյան

Տավշո սարերի երիտասարդ բնակիչը սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրից է: Մուրղուզի փեշերին Կորյունը խոշոր տնտեսություն է հիմնել: Գրեթե տասնապատկել է ունեցած անասնագլխաքանակը, քողտիկ սարքել, սար բարձրացել: Գյուղատնտեսական բիզնեսը զարգացնելու համար բնությունն այստեղ անհամեմատ շռայլ է:

Կորյուն Չոբանյան (Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) - 76 գլուխ անասուն, խոշոր, խոզերը՝ 25՝ գոճիներով: Դեռ պարտք ունեմ, վարկերը զրո տոկոս է, ոչ մի անգամ չեմ պատկերացրել, որ չեմ կարա փակեմ: Էնպես չի, որ բավականին օգուտ ա, կարաս հասնես արդյունքի, ծախսին հետևես, վնասին, օգուտին:

Վերամշակման արտադրամաս բացելու մտադրություն Կորյունը չունի, իր գործը, ասում է՝ մսի, կաթի արտադրությունն է: Կովերն օրական 70 լիտր կաթ են տալիս: Բարձր կաթնատվության ժամանակ ստանում են մինչև 210 լիտր կաթ: Կթելու գործընթացը, ի դեպ, մեքենայացրել է, որ թե՛ գործը հեշտացնի, թե՛ ժամանակ շահի:

Կորյուն Չոբանյան - Վճարել ենք 60 տոկոսով, ծրագրով, էլեկտրաստանցիայով: ՀՕՖ ծրագրերով, գյուղ, բիզնես ծրագրով: 

Կաթն այս պահին իրացվում է Ճամբարակում մեկ լիտրը 150 դրամով: Սարերի Կորյունի կողքից հարևան փոքրիկ Արտյոմը գրեթե չի հեռանում: Ընկերացել են: Վրա է հասնում հատկապես անասունները կերակրելիս: 6-րդ դասարան է փոխվել, կուզեր խոհարար դառնալ: Հորթուկից կաթը խլում է, որ մի քիչ էլ քաղցած գառնուկին կերակրի:

Արտյոմ Մանուչարյան - Գառանը կաթ եմ տալիս...

Շարժական էլեկտրակայանի միջոցով Կորյունը ոչ միայն կթի ագրեգատն է գործի դնում, այլ նաև սարվորների սմարթֆոնները լիցքավորում: Արտաքին աշխարհի հետ կապի դուրս գալու տեղը գտել է:

Անասնապահական բուժծառայությունները պետպատվերով են, որոնք պետպատվերի ցանկում չեն, օգնում է համայնքը: Խոշոր ֆերմեր դառնալու նպատակին հասնելու համար ուսումնասիրում է միջազգային փորձը, գիտի՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան գյուղատնտեսական հարուստ փորձ ունեն:

Կորյուն Չոբանյան - Պարտադիր չի գլխաքանակը մեծ լինի, այլ օգուտը, տեղականը խաչասերել կաթնատու, կստանանք 3000 լիտր կաթ, որն ավելի արդյունավետ կլնի:

Զուգահեռ նաև Կորյունը մտածում է ընտանիք կազմելու մասին: Երիտասարդների համար գյուղատնտեսական աշխատանք շատ կա: Ձեռքերը ծալած նստելով չի ստացվի: Կորյունը համոզված է՝ հաջողության դուռը բացելու բանալիները ցանկությունը, ձգտումն ու աշխատասիրությունն են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում