Տարիներ առաջ արված կադրեր են: Այս տարի Հայաստանում բուհերը բացեցին դռները՝ պայմանով, որ ուսանողները պետք է դիմակով լինեն, ջերմաչափվեն:
Դիանա Գալոյան (ՀՊՏՀ ռեկտոր) - Վերահսկողությունը դրել ենք դասախոսների վրա, որ վերահսկեն ուսանողների՝ դիմակ կրելը:
Արթուր Իսրայելյան (ԵՊՀ պրոռեկտոր) - Պահպանելու ենք ներկայացված բոլոր պահանջները, պայմանները:
Բուհերը ամբողջովին չեն հրաժարվի հեռավար դասերից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասերը հիմնականում լինելու են լսարանային:
Դիանա Գալոյան - Սկսում ենք դասերը առկա ձևաչափով, բացառությամբ մագիստրոսական կրթական ծրագրերը, որտեղ մենք ուսանողներին հնարավորություն ենք տվել առկա կամ առցանց տարբերակով անցկացնելու հետ կապված:
Այստեղ ուսանողները կհաճախեն 3 հերթով: Դասաժամերը 80 րոպեի փոխարեն կլինեն 70: Մինչև կսկսվի մյուս հերթափոխը, կախտահանեն տարածքները:
Երևանի պետական համալսարանում դասերը սկսել են նույն ձևով:
Արթուր Իսրայելյան - Ուսանողները, առաջին կուրսեցիներից բակալավրը կանցնի լսարանային պայմաններում:
Առանձին մագիստրոսական ծրագրերը, ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և պրոռեկտորի թույլտվությամբ, կարող են լինել առցանց:
2 բուհում էլ մագիստրոսական ծրագրերի դեպքում հեռավար կրթությունից գոհ են:
Դիանա Գալոյան - Բակալավրիական խմբերում հեռավար ուսուցման հետ կապված մենք խնդիրներ էինք ունենում: Մագիստրոսական ծրագրերը, երբ խմբերն են ավելի փոքր և ուսանողները՝ ավելի հասուն, առցանց ուսուցումը հաճախ ավելի բարձր արդյունք էր տալիս:
Ըստ համաճարակային իրավիճակի՝ հնարավոր է՝ փոխվի ուսումնառության ձևաչափը:
Հեղինակ՝ Անի Ավագյան













