Պատվաստումների նկատմամբ քաղաքացիների վստահությունը մեծանում է. Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում ոչ միայն տարածման ուժգնությամբ, այլ նաև հիվանդացության ծանր ընթացքով. Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քաղաքացիները, որոնք նախկինում չեն ունեցել որևէ խրոնիկ հիվանդություն, այլ իրավիճակում չեն եղել, նախորդ շտամների պարագայում շատ ավելի զերծ էին ռիսկերից, ինչը հիմա չենք կարող պնդել»,-ասաց Ավանեսյանը:

Խոսելով պատվաստումների մասին՝ Ավանեսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքացիների շրջանում դրանց նկատմամբ վստահությունը գնալով մեծանում է:

«Եթե մի քանի ամիս առաջ պատրաստակամ քաղաքացիների շատ փոքր թիվ ունեինք, այսօր դա 40 տոկոսից ավելի բարձր է»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում