87 տնտեսվարող տուգանվել է. ստուգայցեր հանրային տրանսպորտում

Տեսչական մարմինների, պարեկային ծառայության աշխատակիցների ու քաղաքացիների միջև նման տարաձայնություններ հաճախ են լինում: «Ուժեղացված ստուգայցերի ու մշտադիտարկումների նպատակը համավարակի տարածումը կանխարգելելն է, ոչ թե տուգանելը», ասում են տեսուչները, բայց եթե, օրինակ՝ հանրային տրանսպորտում ուղևորները չեն կրում դիմակ, տուգանվում է տնտեսվարողը:

Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ) - Դեպքերի մասով տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են: Տուգանքները կիրառում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, և հետագա վարչական վարույթը իրականացվում է նրանց կողմից:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արդեն 13 օր է՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մշտադիտարկում է իրականացնում: Հերթն այսօր Շենգավիթ վարչական շրջանինն էր:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի փորձագետ) - Սկզբնական օրերին մեր մշտադիտարկումների արդյունքում քաղաքացիները և մեր վարորդները դիմակները չէին կրում, օր օրի մեր մշտադիտարկումների արդյունքում դրական տենդենց է նկատվում, վարորդները կրում են, իսկ մեր քաղաքացիների մոտ դիմակների կրման առկայությունը բացակայում է:

Զուգահեռ փորձում ենք քաղաքացիների, վարորդների, տնտեսվարողների համար նաև իրազեկման աշխատանքներ իրականացնել, ասում են մասնագետները: Բացատրում են, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման համար ամենաբարենպաստ օջախներից կարող է լինել: Մինչդեռ հանդիպեցին նաև այսպիսի իրավիճակների:

Շոգը, անհարմարությունները, ամեն ինչ հասկանալի է, ասում են տեսուչներն ու քաղաքացիներին հորդորում համբերատար լինել քովիդի հաղթահարմանն ուղղված միջոցառումների այս փուլում:

Արթուր Արաբաչյան - Կարանտինային պայմաններն իրենցից ենթադրում են որոշակի սահմանափակումներ, որոշակի անհարմարություններ: Մեր ուղևորները պետք է գիտակցեն, որ այս ամեն միջոցառումները, որ իրականացվում են, ժամանակավոր բնույթ են կրում, և կարելի է որոշակի անհարմարությունների համար ներողամիտ գտնվել մեր համար, որովհետև մենք իրականացնում ենք մեր աշխատանքները և, առաջին հերթին՝ այս ամենն իրականացվում է հենց իրենց համար:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն արդեն մոտ 1000 մշտադիտարկում է իրականացրել: Ստուգայցերը կշարունակվեն թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա տրանսպորտում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում