Կրթական նոր ծրագրեր՝ նոր ուսումնական տարում

ՎՎահե Դավթյան

Կարճ դադարից հետո՝ ուսումնական տարվա մեկնարկին, համալսարանի դրոշը նորից վեր է բարձրանում:

Ապագա արևելագետը ֆակուլտետն է փնտրում: Արարատը հասցրել է ուսումնասիրել մասնագիտական պրակտիկան բարձր կուրսերում: Եգիպտոս, Հորդանան, Լիբանան... մայր բուհը գերազանց սովորողներին կօգնի արտասահմանյան պրակտիկայի հարցում:

Արարատ Խաչատրյան (ԵՊՀ ուսանող) - Սկզբնական շրջանում գիդ կաշխատեմ կամ  արտգործնախարարությունում հետո կաշխատեմ, կամ ցանկացած գերատեսչությունում:

Ուսումնական տարվա մեկնարկին պետական համալսարանում ուրախ մթնոլորտ է: Ռեկտորի պաշտոնակատարը համամիտ չէ, թե կառույցն անկառավարելի է, պարզապես աղմուկն է անհիմն: Անելիքները շատ են, աշխատում են ըստ ծրագրի:

Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար) - Կենտրոնացել ենք վարչական բարեփոխումների վրա, բայց որոշ ժամանակ անց կանցնենք նաև կրթական ծրագրերին, կտեսնենք՝ ինչպես են կրթական ծրագրերն իրականացվում:

Ուսանողների թվի առումով գլոբալ խնդիրներ այս տարի չեն եղել, բացառությամբ մի քանի ուղղությունների: Ֆիզիկան, ռադիոֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, երկրաբանությունը տարիներ շարունակ եղել են համալսարանի առաջատար ֆակուլտետները:  Նոր ռազմավարություն են մշակում այս մասնագիտությունները շուկային համապատասխանեցնելու համար:

Ռաֆիկ Հակոբյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան) - Դպրոցականները և ծնողները արդեն գիտակցում են, որ Հայաստանին շատ անհրաժեշտ է ֆիզիկան, առանց ֆիզիկայի և տեխնոլոգիաների նման երկիրը չի կարա զարգանա:

Գիտական հաջողություններով, ստացված ցուցանիշներով անցած տարի կենսաբանության ֆակուլտետը հաջողությամբ մի քանի ծրագրեր է իրականացրել: Միայն թե խնդիրը երիտասարդ կադրերի պակասն է, փորձում են միջազգային ծրագրերի օգնությամբ գերազանց կադրերին ներգրավել կրթական գործընթացներում:

Էմիլ Գևորգյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան) - Այսօր մենք ֆակուլտետում ունենք գիտական լուրջ պոտենցիալ, ունենք գիտահետազոտական ինստիտուտ, որը գործում է ֆակուլտետի ներսում, բացել ենք երկու գիտակրթական կենտրոններ, որոնք մեր երիտասարդ կադրերի՝ համաշխարհային բանկում հաղթելու շնորհիվ է:

Մայր բուհը պետք է դառնա  գիտահետազոտական կենտրոն: Նոր համագործակցություն են սկսել միջազգային գիտական կենտրոնների հետ: Ռեկտորի պաշտոնակատարը, կանխատեսումները վերլուծելով, ծրագրում է նոր մասնագիտություններ: Որոշ ոլորտներ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում շուկայից դուրս են մնում:

Հովհաննես Հովհաննիսյան - էս տեսանկյունից ևս անելիքներ կան, հատկապես ՍՏԵՄ ոլորտում, որն այսօր աշխարհում առաջանցիկ ուղղություններից մեկն է, և դրա հետ կապված ծրագրեր ունենք նոր դպրոց ունենալու հետ կապված, որպեսզի մենք պատրաստենք այն սերունդը, որոնք կգան համալսարան և կդառնան մասնագետներ:

Արագ զարգացող աշխարհում Հայաստանը պետք է ունենա պաշտպանական և ռազմարդյունաբերական գիտահենք լուծումներ: Պոլիտեխնիկում նախատեսում են ունենալ ժամանակակից գիտահետազոտական համալիր, ներգրավված  գիտաշխատողներով, թեմատիկ ֆինանսավորմամբ աշխատող գիտնականներով, ուսանողներով:

Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Տարբեր ուղղություններով աշխատող գիտնականներին մի հարկի տակ, արդյունավետ միջավայր նյութատեխնիկական բազայով զինված ծրագրերի մշակման համար:

Կարևոր բաղադրիչը գիտական մտքի ապրանքայնացումն է՝ հոդվածը դարձնել շոշափելի արդյունք: Աշխատում են գործատուների հետ՝ հասկանալու համար մասնագիտական պահանջարկը:  Օտարերկրյա ուսանողների ներգրավման համար նախատեսում են ստեղծել նոր ենթակառուցվածքներ:

Գոռ Վարդանյան - Որպես տեխնոլոգիական համալսարան՝ հիմա մշակում ենք էլեկտրոնային համալսարանի կոնցեպտը, այսինքն՝ ուսումնական գործընթացի ողջ թվայնացմամբ և ուսանողի հետ մաքսիմալ թվային տեխնոլոգիայի միջոցով կապի ապահովման հնարավորությունը, որը հնարավորություն կտա կրթությունը ապահովել ամբողջությամբ էլեկտրոնային:

Կրթությունը միայն լսարան չէ, պոլիտեխնիկում այս տարի նախագծում են ստեղծել նոր ենթակառուցվածքներ՝ առողջ ապրելակերպից մինչև նոր աշխատանքային տարածքներ: Աշխատում են ամեն ուսումնական տարի համալսարան ներմուծել ժամանակակից կրթական նոր մոտեցումներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում