Գեղարքունիքում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են

ՆՆարե Թադևոսյան

Գավառ քաղաքում կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումներն ավելի կանոնակարգված են: Գեղարքունիքի մարզում տեսչական ստուգայցերն ավելի հաճախակի են հենց մարզկենտրոնում՝ 3-4 օրը մեկ պարբերականությամբ: Մեկ օրում 15-20 այց են կատարում: 

Մարզի մյուս տարածքներում պատկերն այլ է: Փոքրաթիվ աշխատակազմ ունեցող և հիմնականում վարչական վարույթներով զբաղվող բաժինը չի հասցնում մշտական ստուգայցեր կատարել այլ բնակավարերում ևս: Այցերի պարբերականությունը չի գերազանցում ամիս մեկ անգամը:

Կանխարգելիչ միջոցառումների պատշաճ կատարմանը հետևելու գործում մեծ էր ոստիկանության աջակցությունը, որը ներկայումս գրեթե բացակայում է՝ ասաց Սվետլանա Հովհաննիսյանը: Մնում է ապավինել բնակչության զգոնությանն ու համավարակի դեմ պայքարին գիտակից մոտեցմանը:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում