Արցախում 1000 սոցիալական բիզնես կստեղծվի. նպատակը՝ աջակցության ծրագրերից անցնել վերականգնողականի

ՆՆարեկ Սահակյան

Արցախում 1000 սոցիալական բիզնես կստեղծվի: Նպատակը՝ աջակցության ծրագրերից անցնել վերականգնողականի: Առաջին 100 ջերմոցի ֆինանսավորումը կիրականացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Եվ այսպիսի մի կարգախոս ունենք՝ 1000 հայ ընտանիք սփյուռքում և Հայաստանում հիմնում են 1000 սոցիալակայն բիզնես Արցախում: Պարտադիր չէ միանգամից հազարը հիմնենք՝ կսկսենք 1-ից, 2-ից, 100-ից, կգնահատենք, կանցնենք 200-ին, 300-ին: Թիրախը 1000 սոցիալական բիզնես հիմնելն է:

Սոցիալական ձեռնարկատիրության գաղտնիքներն արցախցի մասնակիցների համար բացել են սոցիալական ձեռներեցների դպրոցի և Գավառի պետական համալսարանի Յունուս կենտրոնի մասնագետները:

Գոհար Մկոյան (Սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն) - Հենց սոցիալական ձեռնարկատիրության ուղղությունը դա է, այսինքն՝ վերհանել սոցիալական խնդիրը, դրա վրա հիմնվելով ձեռնարկատիրական գործունեություն անես, դրա մեջ ներգրավես համայնքի ռեսուրսները և բնակիչներին ու համախմբած ձևով համայնքը ոտքի կանգնեցնես:

Մեկշաբաթյա դասընթացին նաև մաշկի խնամքի բնական միջոցների արտադրությամբ զբաղվող Նարինե Գրիգորյանն է մասնակցել: Արտադրությունը կազմակերպում է սեփական գիտական ուսումնասիրությունների հիման վրա:

Նարինե Գրիգորյան (Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ ծրագրի մասնակից) - Նյութերը լրիվ ուսումնասիրված են, փորձաքննության ենթարկված: Դրանց հիման վրա եմ պատրաստում նրբաքսուքները:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հյուրընկալվել է «Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ» ծրագրի մասնակիցներին:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Շարունակելու ենք այս գործընկերությունը, որպեսզի Արցախում զուտ սոցիալական ծրագրերից կարողանանք անցում կատարել վերականգնողական և զարգացման ծրագրերի:

Դասընթացների նպատակն է՝ կողմնորոշիչ պատկեր ունենալ Արցախում և ուղղորդել սոցիալական բիզնեսի սկսնակներին:

Նարեկ Մկրտչյան - Տալ կրթություն, տալ հմտություն, օգնել հասնելու վերջնանպատակին և, բնականաբար, լինել նրա կողքին՝ իբրև խորհրդատու: Աշխատանքային այցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը հանդիպել է նաև Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հետ, քննարկել նախատեսվող ու շարունակվող սոցիալական ծրագրերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում