Մոտ 167 միլիոն դրամ ներդրումով բարեկարգվում է Խոր Վիրապ եկեղեցու տարածքը

ՎՎահե Կոստանդյան

Խոր Վիրապ եկեղեցու բարձունքից երևացող այս անմխիթար տեսարանը շուտով չի լինի, փոխարենը կլինեն քաղաքակիրթ տաղավարներ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ Տարածքային զարգացման հիմնադրամը եկեղեցու հարակից տարածքը բարեկարգելու համար ևս 70 միլիոն դրամ կծախսի:

Մինչև այդ բարեկարգման նպատակով հիմնադրամն արդեն իսկ 97 միլիոնի ներդրում արել էր, ինչը զբոսաշրջիկների համար նկատելի է արդեն: 

Բարեկարգվել է ավտոկայանատեղին: Կառուցվել է 52 մետր ճեմուղին, 164 գծամետր հենապատ, 38 մետր աստիճան, սանհանգույց, ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցեր, կոյուղի, գիշերային լուսավորություն, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ:

Տեր Անդրանիկ քահանա Սարգսյան - Նախկինում անմխիթար վիճակ էր. արդեն երկար ժամանակ է՝ նորոգումներ տեղի չէին ունեցել, երբ, որ սկսեցին նորոգությունները, բազմաթիվ անգամներ լսել ենք մեր հավատացյալներից. թե՛ վայելուչ տարածքը, թե՛ լուսավորությունը, ավտոկայանատեղին: Շատ գոհացնում է, որ մարդիկ առանց խոչընդոտների կարողանում են բարձրանալ եկեղեցի:

70 միլիոն դրամի ներդրումով բարեկարգվելու է Խոր Վիրապի ճեմուղուց ձախ գտնվող տարածքը, կառուցվելու են նոր տաղավարներ, տեղադրվելու են նստարաններ, լուսավորության համակարգ, դեպի տաղավարներ տանող ճանապարհը:

Ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 167 միլիոն դրամ: Տարածքի բարեկարգման ավարտից հետո ստեղծված ենթակառուցվածքները անհատույց տրամադրվելու են Մայր եկեղեցուն, և դրա հետագա սպասարկումը ևս կիրականացնի եկեղեցին:

Նպատակը եկեղեցի այցելող զբոսաշրջիկների պատշաճ ընդունումն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում