«Արմաթի» սաները պատրաստվում են ԱԹՍ մրցույթին

ԱԱննա Ավետիսյան

Էմիլի պատրաստած անօդաչու թռչող սարքը գրեթե պատրաստ է: Վերջին փոփոխություններից հետո սեպտեմբերին կմասնակցի «Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթին»: Իր առաջադրանքն է՝ հեղուկ նյութ սփռել, որևէ առարկա ներկել: 

«Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սաները պատրաստվում են մրցույթին: Մասնակցելու են 3 թիմով:

Հայկ Կարապետյան («Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար) - Առաջին անվանակարգն այն է, որ պետք է տուժածին հայտնաբերենք ու բեռ փոխանցեք: 2-րդը՝ պետք է հրդեհի օջախը հայտնաբերենք: 3-րդ անվանակարգը, որին արդեն Էմիլի թիմն է մասնակցում, հեղուկ նյութի սփռումն է: 

Երեխաները ԱԹՍ սարքելու փորձ չունեն, մի քիչ դժվարանում են: Ընթացքում սովորում են հավաքել սարքն ու լուծել տրված խնդիրը:

Էմիլ Արշակյան («Ղողանջ» կենտրոնի «Արմաթ» լաբորատորիայի սան) - Մնացել է ծրագրավորել և մրցույթի խնդիրներից մեկն էլ լուծել: Ընդհանուր՝ ես հավաքել եմ դրոնը մեկ ամսվա ընթացքում, հեշտ չէր, բայց քանի որ առաջին անգամ էր, ինձ թվում է՝ 2-րդ անգամ ավելի կարճ ժամանակում կհավաքեմ: 

Մրցույթը կանցկացվի Լոռու մարզի Լեռնապատ գյուղում: Նպատակն է՝ թիմերի ԱԹՍ-ների միջոցով առաջարկել լուծումներ արտակարգ իրավիճակներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում