Փաստաբանների պալատը շուտով նոր նախագահ կունենա

ՄՄարիա Գաբրիելյան

Փաստաբանների պալատը շուտով նոր նախագահ կունենա: 8 տարի պալատը ղեկավարած Արա Զոհրաբյանը օրենքով այլևս չի կարող երրորդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Սեպտեմբերի 12-ին նշանակված ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու:

Քարոզարշավը սկսվել է օգոստոսի 21-ին, կավարտվի սեպտեմբերի 10-ին:

Պալատի նախագահի թեկնածուներից մեկը փաստաբան Գևորգ Գյոզալյանն է, որը 7 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել:

Գևորգ Գյոզալյան (ՓՊ նախագահի թեկնածու) - Առաջին հերթին պետք է զսպումների և հակակշիռների մեխանիզմը պարտադիր դրվի Պալատում: Դա նշանակում է, որ խորհրդի անդամները որևէ կապ չպետք է ունենան Պալատի հետ: Երկրորդ՝ պետք է կարգապահական հանձնաժողով ստեղծվի, որը պետք է քննի փաստաբանների կարգապահական գործերը, և այս որոշումները պետք է բողոքարկման ենթակա լինեն մասնագիտացված դատարանին: Հանրային պաշտպանությունը ամբողջությամբ պետք է վերանայվի. պետք է բեռնաթափվեն այնտեղի փաստաբանները, գործերը պետք է թվայնացվեն:

Ըստ փաստաբանի՝ պետք է պարտադիր ստեղծվի որակավորման հանձնաժողով, որում կլինեն ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, դատական համակարգից և գիտական հանրույթից. նրանք պետք է արտոնագրեն փաստաբաններին:

Գևորգ Գյոզալյան - Պետք է նաև ֆինանսական մարմին ստեղծվի, որը ամեն տարի հրապարակային կվերլուծի պալատի ֆինանսական միջոցները հրապարակային պետք է ներկայացվի, թե ինչքան միջոցներ ներգրավվեց պալատ, ինչ ուղղություններով դրանք ծախսվեցին:

Մյուս թեկնածուն, Փաստաբանական դպրոցի տնօրեն, պալատի խորհրդի անդամ Սիմոն Բաբայանն է:

Վերջինս 2017 թվականին հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ նրա ու մյուս փաստաբանների մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ:

Բաբայանն ասում է՝ իր մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է հենց փաստաբանության ինստիտուտի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ գործընթացներում, որոնք կապված են եղել փաստաբանական համայքնի հետ:

ՓՊ նախագահի թեկնածու Սիմոն Բաբայան - Այս ամենը նկատի ունենալով որոշել եմ ինձ փորձել արդեն կառավարչական բնույթի աշխատանքում, որն իրականացնում է ՓՊ նախագահը»:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Բաբայանը Արա Զոհրաբյանի ժառանգորդն է, ինչը, սակայն, թեկնածուն հերքում է:

Սիմոն Բաբայան - Մեզ մոտ որևէ անձի թեկնածություն չկա, փաստաբանները ինքնուրույն սուբյեկտներ են և նմանատիպ դիրքորոշումները ճիշտ չեմ համարում: Այո՛, մենք աշխատել ենք փաստաբանների պալատի այժմյան նախագահի հետ, մենք սերտ կապեր ունենք և այս առումով չեմ կարծում, որ դա կարող է շահարկման խնդիր առաջացնել:

Թեկնածուն առաջնային խնդիր է համարում պալատի ձեռքբերումները պահպանելը և Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի օպլտիմալացումը:

Սիմոն Բաբայան - Մյուս առանցքային հարցերից մեկն այն է, որ մենք ունենք Պրո բոնո բավականին լուրջ հարթակ, որը պետք է նույնպես բավականին արդյունավետ օգտագործվի: Անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական իրավաբանական խորհրդատվության հարթակ, դա կոչվում է Լո բոնո հարթակ, որը կաջակցի մեր գործող փաստաբաններին մասնագիտական օգնություն ստանալու հարցում: Վերապատրաստման գործընթացում ունենք բավականին լուրջ անելիքներ, մասնավորապես անհրաժեշտ է նաև ներմուծել որոշակի ոչ մասնագիտական բնույթի դասընթացներ:

Պալատի նախագահի երրորդ թեկնածուն փաստաբան Թամարա Պողոսյանն է, որն իր ծրագրերի մասին խոստացավ խոսել ավելի ուշ:

Փաստաբանի խոսքով՝ միջազգային կապերի տեսանկյունից կան լուրջ խնդիրներ, և պետք է աշխատել հայաստանյան փաստաբանների կարգավիճակի օտարերկրյա ճանաչման ուղղությամբ. խոսքը ԵԱՏՄ տարածքում փաստաբանների գործունեության հնարավորության մասին է:

Փաստաբանների պալատի նախագահը, հիշեցնենք, ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում