Ոստիկանները Գավառում ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են զանգվածային անկարգությունների մեղադրանքով հետախուզվողների

ԱԱրման Գալոյան

Օգոստոսի 26-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի և ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հանցագործությունների կանխման և նախականխման, բացահայտման, իրավախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն իրականացրին Գավառում։

Արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ՝ ոստիկանները մի մեքենայում հայտնաբերեցին զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։

Հայտնաբերվեցին նաև սառը զենքեր։ Կասկածանքներով ոստիկանություն բերման ենթարկվեց մի քանի անձ։

Ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում