Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար

ԳԳոհար Սարգսյան

Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, այս տարվա սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակը հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է:

«Բնակչության շրջանում նպատակ ունենք տարածել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, ինչպես նաև հեծանիվը որպես «շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբը՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Նիկոլ Փաշինյանն էլ պատմեց գաղափարի նախապատմության մասին:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբի, այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա ոչ պրոֆեսիոնալ մրցաշար անցկացնել, որին կարող են մասնակցել նշված տարիքային խմբերի բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն: Ինչպես մեր կառավարության ծրագրում, նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ նշված է, մենք ուզում ենք առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր: Մրցաշարը լինելու է ամենամյա»,- ասաց վարչապետը:

Ընդհանուր առմամբ կլինի մոտ 80 մրցանակակիր. 1-ին տեղը գրաված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդը՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-ը՝ 75 000-ական դրամ, իսկ 11-20-րդ տեղերը՝ 50 000-ական դրամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում