Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունն այսօրվա նիստում 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 37.3 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 13.8 կմ:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը տարեկան 500 կմ նորոգված ճանապարհի խնդիր է դրել: 

«Երբ 2019 թվականին մենք տարեկան 500 կմ-ի նշաձողը դրել ենք, մենք այդտեղ չենք հաշվառել «Հյուսիս-հարավում» կատարվող աշխատանքները և սուբվենցիաներով կատարվող աշխատանքները, այնպես որ իրական աշխատանքը 500 կմ-ից ավելի է»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում