Եթե հակահամաճարակային կանոններն անտեսվեն, տեսչական մարմինները կդիմեն կոշտ միջոցների

ԱԱրթուր Խաչատրյան

Ձայնային ազդարարում, գծանշումներ՝ սոցիալական տարածությունը պահպանելու համար, ախտահանիչ նյութեր և ախտահանված գնացքներ: Երևանի մետրոպոլիտենում սանիտարական պայմաններն ապահովված են հավուր պատշաճի, սակայն դա այնքան էլ չի հետաքրքրում ուղևորներին: Տեսուչներին և մեր նկարահանող խմբին չնկատած քաղաքացիների զգալի մասն առանց դիմակների էր:

Շատ ուղևորներ դիմակը դնում էին միայն ոստիկանների և մետրոյի աշխատակիցների հորդորից հետո: Հատկանշական է, որ շատերի մոտ դիմակ կար, սակայն հարկ չէին համարում այն օգտագործել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների աշխատակիցներին պատկերը չզարմացրեց: Սակայն այս անգամ որոշեցին սահմանափակվել միայն զգուշացումներով:

Ինչպես ստիպել քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին, եթե ոչ տուգանքների միջոցով: Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետի կարծիքով՝ քաղաքացիներն իրենք պետք է մտածեն սեփական առողջության մասին: Սակայն, եթե պատկերը չփոխվի, ստիպված են լինելու անցնել խիստ միջոցների: Վերջին մեկ շաբաթում արձանագրություններ կազմելու դեպքեր եղել են, հաստատում է գործընկերը:

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի պատճառով տեսչական մարմինները կրկին սկսել են ստուգայցեր իրականացնել հանրային վայրերում, տրանսպորտում և սննդի օբյեկտներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում