Օգնել երիտասարդներին՝ աշխատանք ունենալ

ԼԼիլիթ Գասպարյան

Բուհն ավարտելուց հետո ուսանողների համար խնդիր է աշխատանք գտնելը. հաճախ բողոքում են՝ գործատուն հայտարարություն տալիս նշում է ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև աշխատանքային փորձն է պարտադիր: Այս տարի 180 երիտասարդ արդեն օգտվում է մասնագիտական ուսուցման աջակցության ծրագրից:

Ռուբեն Սարգսյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Էս դեպքում պետությունը մշակել է այս ծրագիրը, ինչ ենք անում մենք. ով որ ցանկանում է պրակտիկա անցնել, պրակտիկային մոդելն ենք դրել՝ մենք վճարում ենք պրակտիկա անցնողի համար նվազագույն աշխատավարձի չափ գումար, իսկ գործատուն ստանում է, ով անցկացնում է պրակտիկան՝ նրան 34 հազար ենք տալիս:

Կառավարության որոշմամբ՝ ծրագիրն իրականացվում է 2-րդ տարին անընդմեջ: Աշխատելով տարբեր կազմակերպությունների հետ՝ նախարարությունը մասնագիտական ուսուցման ժամկետը սահմանել է 3 ամիս:

Ռուբեն Սարգսյան - Ինչու ոչ. էդ պրակտիկա անցնողին հնարավորություն ենք տալիս պրակտիկայից հետո աշխատանքի անցնել նույն գործատուի մոտ: Իհարկե, էս ծրագրով պարտադիր նորմ չի դրած, որ եթե դու մարդ ես վերցնում պրակտիկայի, պարտավոր ես նրան աշխատանք տալ, այսինքն՝ բոլորին շահավետ են էս պայմանները:

Մասնագիտական ուսուցման ծրագրերում կարող են ընդգրկվել զբաղվածության կենտրոններում հաշվառված գործազուրկները: Սարգսյանի խոսքով՝ գլխավոր պայմանը աշխատանք գտնելու ցանկությունն է: Բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ:

Ռուբեն Սարգսյան - Զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող գումարները հնարավորություն են տալիս, որ ճկունություն ունենանք, որևէ ծրագիր եթե ավելի շատ պահանջարկ ունեցավ, մենք հանգիստ վերաբաշխում ենք անում:

Չնայած համավարակին և պատերազմին՝ անցած տարի այս ծրագիրը 100%-ով իրականացվել է՝ նշում է Սարգսյանը: Մասնագիտական ուսուցման միջոցառումներ իրականացվում են նաև պատերազմից հետո Արցախից Հայաստան տեղափոխված անձանց համար:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում