Սյունիքում մեկնարկել է արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքը

ԱԱրսեն Մկրտչյան

Սյունիքի մարզի 7 բնակավայրում մեկնարկել է արոտների ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքը: Շուրջ 7,1 կմ ջրագծի, 9 խմոցի, 2 փարախի և հովվի 4 տնակի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 112 մլն դրամ:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր Սյունիքի մարզում ականատես եղանք, թե ինչպես են նմանատիպ կառույցները նպաստում, որ արոտները դառնան օգտագործելի: Դա մի քանի խնդիր է լուծում՝ օգտագործման տարածքների, չդեգրադացնելու տարածքները՝ չօգտագործելի լինելու պատճառով:

Տոլորս բնակավայրի վարչական ղեկավարը նշում է՝ նոր ջրախմոցներն անհամեմատ կթեթևացնեն գյուղացու առօրյա հոգսը:

Մարատ Առաքելյան (Տոլորս բնակավայրի վարչական ղեկավար) - Ջրախմոցների առավելությունն այն է, որ կեսօրին անասունը ջուր է խմում, նորից գնում է արոտի, կաթնատվությունն է բարձրանում, երեկոյան ժամին նորից անասունը ջուրը վերցնում, իջնում է գյուղ: Ջրախմոցի հիմնական նպատակն այն է, որ կաթնատվությունը բարձրանում է, եկամուտներն է շատանում գյուղացիների:

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով մի շարք այլ աշխատանքներ ևս կատարվում են: Դեռ ապրիլին՝ Բալաք, Շինուհայր և Շուռնուխ համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել է 3 տրակտոր, իսկ աշնանը՝ մարզի Շաղատ, Շուռնուխ, Անգեղակոթ և Նժդեհ համայնքների կոոպերատիվներին կտրամադրվի 7 գյուղտեխնիկա, այդ թվում՝ 1 տրակտոր և 1 բեռնատար ավտոմեքենա:
 
Արման Խոջոյան
- Սյունիքի մարզում շուրջ 20 համայնք ընդգրկված են ծրագրում, սակայն արդարացիորեն պետք է նշել, որ միայն 12-ն են, որ ակտիվ են: Ծրագրով նախատեսվում է նաև անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքերում և օգտագործում, կարծես մենք աշխատում ենք ամբողջ շղթայով:

Գյուղատնտեսական արտադրողների և վերամշակողների կարողությունների բարձրացման նպատակով Սյունիքի մարզի՝ Մեղրի, Գորիս և Սիսիան համայնքների 4 տնտեսվարողների հետ կնքվել են նաև նպատակային ֆինանսավորման պայմանագրեր՝ շուրջ 81 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 50 մլն դրամն արդեն տրամադրվել է, իսկ մնացածը տարվա ընթացքում կտրամադրվի չրերի արտադրության, կաթի վերամշակման և բնական հյութերի արտադրության նպատակով։

Հեղինակներ՝ Նորայր Շողիկյան, Վահե Կոստանդյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում