100-ամյակին ընդառաջ Մայր թատրոնի շենքը բարեկարգվել է

ՆՆունե Ալեքսանյան

Մայր թատրոնի 100-ամյակին ընդառաջ Սունդուկյանի շենքը բարեկարգվել, թարմացվել և բոլորովին նոր տեսք է ստացել: Կես տարի շարունակ թատրոնում ընթանում էին շենքային պայմանների բարելավման, թատերական միջավայրի թարմացման ու չօգտագործվող տարածքների արդիականացման աշխատանքներ: Բարեկարգման ծրագիրն իրականացվել է առավելապես պետբյուջեի ֆինանսավորմամբ, առանձին հատվածներ էլ կարգի են բերվել թատրոնի միջոցներով:

Գլխավոր փոփոխություններից մեկը թատրոնի կաթսայատան արդիականացումն է. ամբողջությամբ փոխվել է շենքի ջեռուցման համակարգը. այդ նպատակով կառավարութունը 120 մլն դրամ է հատկացրել, որից խնայված միջոցներով թատրոնն ընդարձակել է բարեկարգման ծրագիրը:
 
Այժմ հիմնավորապես փոխվել է նաև թատրոնի ճակատային հատվածը, որը, սկսած Ղափլանյանի ժամանակներից, որևէ փոփոխության չէր ենթարկվել: Քանդվել է արտիստական մուտքի ծածկը, որն ի սկզբանե նախատեսված չէր շենքի ճարտարապետական նախագծով:

Ամբողջությամբ փոխվել են շենքի սանհանգույցնեը, թարմացվել են դիմահարդարման սենյակներն, ու ստեղծվել է նոր, տարողունակ զգեստապահարան, որում այժմ կպահվեն մոտ 3000 բեմական հուգուստներ: Տնօրենի գնահատմամբ՝ այս ամբողջ ծրագիրը նպատակաուղղված է թատրոն այցելությունների որակապես նոր մշակույթ ձևավորելուն:
 
Իսկ հոբելյանական տարում Մայր թատրոնն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով. մինչև տարեվերջ հանդիսատեսի գնահատմանը կներկայանա 4 նոր պրեմիերայով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում