Սահմանապահ-ոստիկանները մեկնել են դիրքեր՝ փոխարինելու գործընկերներին

ԳԳայանե Թամամյան

Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշել է, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։

Հայկ Բաբայանի ելույթին հաջորդել է օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Սահմանապահ-ոստիկանները քայլերթից հետո մեկնել են մարտական դիրքեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում