Դեպի սարեր. զբոսաշրջային նոր ուղղություն Գեղարքունիքում

ԳԳոհար Սարգսյան

Զբոսաշրջության մասին ավանդական պատկերացումները Գեղարքունիքի մարզում փոխելու փորձ է անում «Սարվոր տուրիզմ» նախաձեռնությունը, որի կազմում են զբոսաշրջության զարգացմամբ հետաքրքրված  գավառցի մի խումբ երիտասարդներ: Նոր երթուղիների փնտրտուքը նրանց հասցրեց սարերը: Գեղամա լեռների բնաշխարհը բացվեց իր ամբողջ գեղեցկությամբ և միայն սարվորներին հայտնի հրապույրներով: Զբոսաշրջային առանձնահատուկ ուղղություն է դառնում Գավառ քաղաքից մոտավորապես 15 կմ հեռավորության վրա՝ Գեղամա լեռնաշղթայի հենց կետրոնում գտնվող Գռիձորը:

Հաջորդ հետաքրքրությունը հենց իրենք՝ սարվորներն են՝ իրենց կենցաղով, պատմություններով, հյուրասիրությամբ: Պատրաստ են զբոսաշրջիկներին հյուրընկալելու ոչ միայն մի քանի ժամով, այլև մի քանի օրով:

Եթե զբոսաշրջիկը չի օգտվում տվյալ համայնքում գտնվող ծառայություններից, ապա տարածքային տնտեսական զարգացման մասին խոսակցություններն անտեղի են՝ ասում է «Սարվոր տուրիզմի» ղեկավարը: Զբոսաշրջային իրենց ծրագիրն այնպես են կազմել, որ այլ ծառայություններից օգտվելը պարտադիր անհրաժեշտություն է դարձել:

Գեղարքունիքի մարզում զբոսաշրջային հնարավորություններն ավելի ընդարձակ են՝ վստահեցնում են երիտասարդները: Հարկավոր է միայն դրանք բացահայտել, քարտեզագրել և ներառել զբոսաշրջային երթուղիներում:

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում