Խստացված ստուգումներ հասարակական վայրերում ու փակ տարածքներում

ԼԼիլիթ Հարությունյան

Փակ տարածքներում առանց դիմակի մուտքն արգելվում է: Համաճարակային իրավիճակը լարվում է, տեսչական մարմինները խստացնում են հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը:

Առավոտյան ստուգումները սկսվեցին քաղաքի կենտրոնի սուպերմարկետներում:

Սննդի անվտանգության տեսչական մարմնից նախ զգուշացնում են՝ ստուգումները կլինեն պարբերական:

Ստուգում են ախտահանիչների որակը, զգուշացնում՝ պետք է օգտագործեն միայն 75 տոկոս սպիրտային լուծույթով ախտահանիչներ: Դիմակների մասին. առանց դիմակի քաղաքացին տուգանվում է 10 հազար դրամով, իսկ տնտեսվարողների դեպքում տուգանքը շատ ավելի է:

Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Առաջին անգամ՝ նախազգուշացում, հաջորդ անգամ՝ 100-300 հազար տուգանք ընդհանուր խախտման համար:

Հենց դրա համար տեսուչները խանութներին են հորդորում՝ աշխատակիցներից պահանջել դիմակով լինել, նաև մուտքի մոտ հաճախորդներից պահանջել ներս մտնելիս դիմակ դնել:

Լևոն Գուլքանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ) - Հաճախորդներից պետք է պահանջեն կրել. բնականաբար, վերջին շրջանում թուլացել է, բայց պետք է խստացվեր: Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը՝ կրել դիմակներ:

Խանութներում դժգոհում են, որ հաճախորդներին «կորցնում» են դիմակներ պահանջելու դեպքում:

Առավոտյան գնումների շտապող հաճախորդներից շատերն էլ դիմակով չեն, մոռացել էին դիմակի պահանջի մասին:

Համավարակի հետ քայելու պայմանները վերհիշելու ու կորոնավիրուսի աճող թվերը նվազեցնելու համար տեսուչները նախազգուշացնում են՝ ստուգայցերով դեռ վերադառնալու են, հաջորդ անգամ նախազգուշացման փոխարեն տուգանքի արձանագրություններ են կազմելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում