Հայաստանը կունենա հազար դասի «Մաքուր սենյակ»

ՎՎահե Դավթյան

Սեպտեմբերին Հայաստանը կունենա դեռևս գոյություն չունեցող 1000 դասի մաքուր սենյակ՝ նյութագիտության մեջ տվյալների գրանցման, նոր դետեկտորների գերճշգրիտ աշխատանքի ստուգման, միջավայրի համար մաքուր էլեկտրոնիկայի մշակման նպատակով:

Անի Ապրահամյան (ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն) - Այս մակարդակի մաքուր սենյակ, որ ուղղակի հետազոտությունները անենք՝ նոր մատերիալներ պատրաստելու, և մաքրությունը, նոր դետեկտորների, էլեկտրոնիկայի հետ աշխատելու, մեզ համար շատ կարևոր է:

1000 դասի մաքուր սենյակը հնարավորություն կտա ինֆրակարմիր ճառագայթման դեպքում գրանցել անտեսանելի նյութեր, որոնք կիրառելի են պատերազմի ժամանակ: Մաքուր միջավայրը թույլ կտա զարգացնել միջին ենթակառուցվածքները՝ արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Ազգային գիտական լաբորատորիան արդեն փոխըմբռնման հուշագիր է ստորագրել տարբեր կառույցների հետ՝ մաքուր սենյակը համատեղ օգտագործելու համար: Անհրաժեշտ նյութերը և միջոցները ձեռք են բերվել Միացյալ Նահանգներից:

Անի Ապրահամյան - Մեզ տալիս է այս մաքուր սենյակը մի նոր բան, որ չկա Հայաստանում, և ով որ ուզե Հայաստանեն, մասնավորեն կամ որևէ գիտական կենտրոնեն, իրենք կարող են գալ և միատեղ համագործակցել՝ օգտագործելով մաքուր սենյակը:

Հայաստանը կարող է և պետք է իր ամբողջ ներուժը ներդնի՝ գիտության դինամիկ զարգացումը ապահովելու համար: Պրոֆեսոր Ապրահամյանը համախմբել է մի քանի տասնյակ գիտնականների սփյուռքից, հրավիրել Հայաստան: Մեկ ամսով գիտնականները Հայաստանում են, համատեղ մշակում են գաղափարներ՝ տնտեսության, ռազմարդյունաբերության ոլորտները զարգացնելու համար: Արձանագրում է՝ աշխարհի մասշտաբով հայ գիտնականները մասնակցում են կարևոր հետազոտությունների, բայց ինքն ուզում է ամեն ինչ իրականացվի հենց Հայաստանում, ունենանք մերը՝ հայկականը:

Նոտր Դամի համալսարանի պրոֆեսորը տարվա մեջ համագործակցում է մի քանի տասնյակ գիտական կառույցների հետ: Նկատել է՝ շատ երկրներ ունեն գումար, բայց չունեն գաղափարներ: Հայաստանում իրատեսական ծրագրերի իրականացման կարևոր հարթակ է՝ պարզ պատճառով:

Անի Ապրահամյան - Մենք գաղափարներ ունենք, մենք խելք ունենք, միանանք այս խելքերը և աշխատացնենք, անել ադ բաները, որ ուրիշնորը չեն կարող, չեն մտածած, մենք ունենք էլեկտրոնային փունջ:

Խոսքը արագացուցչի մասին է: Ունենք ցիկլատրոն՝ քաղցկեղի ախտորոշման համար: Հիմա գիտնականները պրոֆեսոր Ապրահամյանի նախաձեռնությամբ զբաղվում են միջուկային էներգիայով: Բացի դրանից՝ սեպտեմբերի 1-ին ազգային գիտական լաբորատորիան կունենա նոր թթվածնային կայան: Իրենց հաշվարկով տասն օր անց կարտադրեն 99.9 տոկոս մաքրությամբ թթվածին: Սա հնարավորություն է տալիս արտադրել կրկնակի ծավալով թթվածին:

Անի Ապրահամյան- Այդ թթվածինը մեզի տալիս է քաջություն, կրնանք փորձել որոշ բաներ, որ չենք կարող փորձել, եթե միայն առողջապահությանը բավարարի:

Շատ երկրներ մեծ ռեսուրսներ են ներդնում քվանտային ֆիզիկայի, քվանտային հաշվարկի և քվանտային կիրառական ֆիզիկայի ուղղությամբ: Պրոֆեսորի հեռանկարային ծրագրում գիտական և տեխնոլոգիական այս ոլորտում դարձյալ Հայաստանն է՝ պետք է մաս կազմի քվանտային հեղափոխության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում