Կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց բռնի ուժի. Ուրուգվայի ԱԳ նախարար

ԳԳոհար Սարգսյան

Այսօրվա այցելությունը վերահաստատեց մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու կարևորությունը: Այս մասին ասաց Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Հայաստանը և Ուրուգվայը շատ խոր և ջերմ բարեկամական կապեր են կիսում, որոնք ծնվել են ոչ բարեկամական պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Ուրուգվայը, որն աշխարհի մյուս ծայրում է գտնվում, կարողացավ լինել այն հյուրընկալ անկյունը բոլոր նրանց համար, որոնք, ինչպես մնացած այլ ժողովուրդները, հորիզոններ էին փնտրում ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքների համար: Այսօրվա հանդիպմանը կարևորել ենք բոլոր այն արժեքները և սկզբունքները, որոնք երկու երկրները կիսում են: Խոսքը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, հակամարտությունների խաղաղ կարգավորման, շրջակա միջավայրի պաշտպանության մասին է»,- ասաց Բուստիժոն:

Նա անդրադարձավ նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությանը: 

«Այսպիսի մի դժվար ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունը կասկածի տակ են տարբեր հակամարտությունների պատճառով, Ուրուգվայն իր անհանգստությունն է  հայտնել միջազգային հանրությանը և հայտնել, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն առանց բռնի ուժի, որը պետք է նպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի և հակամարտությունների խաղաղ լուծման ճանապարհով»,- ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում