Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Եկամտահարկի վերադարձի արտոնության սահմանափակում՝ Երևանում բնակարանի ձեռքբերման համար

ՀՀերմինե Բաղդասարյան

Երևանյան նորակառույցից հիփոթեքով բնակարան գնողը շուտով էլ չի կարողանա օգտվել եկամտահարկի վերադարձից։ Արտոնությունը կշարունակի գործել ծրագրից արդեն օգտվողների համար, բայց աստիճանաբար. սկզբում մայրաքաղաքի կենտրոնում, ապա նաև մյուս գոտիներում իրականացվող շինարարության համար՝ բյուջեն այլևս չի փոխհատուցի բնակարան ձեռքբերողի վճարած տոկոսագումարը։ Կառավարությունն այս նիստում հավանություն տվեց նախագծին։

Նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց․ արտոնությունը սահմանափակում են, որովհետև պետությունը մինչև հիմա 17 հազարից ավելի շահառուի տարեվերջին վերադարձված կլինի 21 մլրդի եկամտահարկ, բայց սոցիալական ծրագիրը մեծ հաշվով սոցիալական էֆեկտ չի ապահովել։ Երևանի որոշ հատվածներ են միայն ակտիվ կառուցապատվել, մինչդեռ ծայրամասերի ու մարզերի շենքերը շարունակում են քարուքանդ մնալ։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք մեր ամբողջ բնակարանային ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն ունենք։

Նորությունն ինչպե՞ս կազդի անշարժ գույքի շուկայի վրա, ի՞նչ արձագանք սպասել շինարարական բիզնեսից հարցերը նիստում չքննարկվեցին։ Հայտարարվեց միայն, որ արտոնությունը կշարունակի գործել մինչև հունվարի 1-ն ստացվող շինթույլտվությունների համար և որ մարզերում ներդրում անող կառուցապատողներին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կօգնի բանակցել համայնքապետ-ավագանիների հետ։

Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Իմ խոսքն ուզում եմ ուղղել մեր կառուցապատողներին, հանկարծ չմտածեն, թե կառավարությունը վերաբերմունքը փոխել է, շարունակելու ենք լինել գործարարների կողքին, որ բիզնեսը վնասներ չկրի: 

Օրակարգային մեկ այլ նախագծով՝ գործադիրը փորձում է ֆինանսապես ուժեղացնել այն համայքները, որոնց տարածքում հանք է շահագործվում։ Ընդերքից տրավերտին, տուֆ թե պղինձ-մոլիբդեն արդյունահանողներն իրենց վճարած ռոյալթիներից բաժին կհանեն նաև տվյալ բնակավայրին։

Գնել Սանոսյան, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Առաջարկվում է հանքահումքային ոլորտից վճարվող ռոյալթիների 2 տոկոսն ուղղել համայքներ։ Նոր 2 տակոս չէ, այլ եղածի մի մասը:

Գնել Սանոսյանի նախնական հաշվարկով՝ հանքերի մոտակա 23 գյուղ-քաղաք կստանա 900 մլն դրամից ավելի գումար։ Արդյունքում՝ ճանապարհ նորոգելու կամ ջրագիծ կառուցելու համար համայնքներն այլևս չեն սպասի բիզնեսի բարեհաճությանը։

Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Սա չի արվում մեկ ընկերության կամայականության վրա, այլ ենթակառուցվածքային հենքով:

Նիկոլ Փաշինյան - Պետք է հանքարդյունաբերության համակարգն ավելի արդարացի հարկենք, որ շահի և՛ պետությունը, և՛ քաղաքացին:

Կառավարության այս նիստի նախագծերից բիզնեսին ոգևորողը 500 հազար դրամի աջակցությունն է, նաև եռամյսակը մեկ 100 հազար դրամի չափով եկամտահարկի փոխհատուցումն այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ունեցող անձանց։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում