Մելիքգյուղի կենտրոնական ճանապարհը 19-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցուց մինչև գյուղի ավարտը կասֆալտապատվի: Գարնանն ու աշնանը ցեխից, իսկ ամռանը՝ փոշուց ազատելով գյուղացիներին, որոնք դպրոց, համայնքապետարան ու վանք կգնան ասֆալտապատ ճանապարհով
Կառուցումից ի վեր առաջին անգամն է, որ համայնքի կենտրոնական ճանապարհը հիմնանորոգվում է: Շինաշխատանքները մեկնարկել են շուրջ 3 ամիս առաջ:
Կառուցումից շուրջ 50 տարի անց 6 կիլոմետրանոց ճանապարհի մի հատվածը՝ 4.8 կմ-ն արդեն ծածկված է նոր ասֆալտով: Ասֆալտապատումը երկշերտ է, 11 սմ հաստությամբ: Խոշորահատիկ ասֆալտը՝ 6 սմ է, մանրահատիկը՝ 5 սմ:
Տեղական նշանակության ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը 522 միլիոն դրամ է՝ ամբողջությամբ պետբյուջեի միջոցներով: Հիմա ջրատարներն ու եզրաքարերն են տեղադրում, տեխհսկիչը չափում է վաքերի ամրությունը: Եթե շեղում կա, աշխատանքը դադարեցնում են, եթե համապատասխանում է՝ շարունակում են:
Ճանապարհի որակն այստեղ երաշխավորում են. շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են մասնագետներ:
Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող խմբի ղեկավարը ռումինացի Էմիլիեն Թրայսթան է, 20 տարի է՝ այս ոլորտում է: Հետևում է բոլոր մանրուքներին: Հարցին, թե ինչ կարծիք ունի որակի մասին, պատասխանում է.
«Ճանապարհի վերակառուցումը դեռ չի ավարտվել, ընդհանուր առմամբ՝ որակը լավ է: Տեսա շատ գեղեցիկ ճանապարհներ, այնպես որ դուք կարողանում եք լավ ասֆալտ անել»:
Ճանապարհի վերակառուցման աշխատանքների վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Համայնքի բնակիչները վստահ են՝ նոր ճանապարհով կլուծվի նաև հարևան համայնքներից հարս բերելու հարցը:

Հայ-ֆրանսիական ևս մեկ հաջողված համագործակցություն. Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան

ՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար

Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Կարդացի-ավարտեցի Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը. Փաշինյան

ՏԿԵՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր







